12.12.2024
Երևանում և մարզերում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
prev Նախորդ նորություն

Հանրային քննարկման կներկայացվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ դեկտեմբերի 17-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:


Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում:


Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վրա ավելի քան մեկ տարի աշխատել են Կառավարության գործընկերներն ու հանձնաժողովի որոշ անդամներ:


Նշվել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, նախագծի մշակման աշխատանքներին աջակցել են միջազգային կառույցների ներկայացուցիչներն ու երիտասարդներ: