22.04.2025
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը
prev Նախորդ նորություն

Հայտնի է՝ ով կնշանակվի Գյումրու քաղաքապետի ԺՊ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ կանցկացվի փրայմերիզ, որի արդյունքներով ՀՀ երկրորդ քաղաքում կնշանակվի քաղաքապետի ԺՊ:


Երեկ ուշ երեկոյան արդյունքները հրապարակվեցին, ըստ այդմ՝ Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում 253 ձայնով հաղթեց ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը: Վերջինս անկուսակցական է:


Լևոն Անանյանը հավաքել է 91 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 118, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն:


Հիշեցնենք, որ փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում:


 


 

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան