7.06.2025
ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։


ԿԸՀ-ից նշում են, որ օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ Վավեր ստորագրությունները կազմել է 52351։


«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։


 

Հայտնի է՝ ով կնշանակվի Գյումրու քաղաքապետի ԺՊ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին