22.04.2025
Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն. ի՞նչ է պահանջում
prev Նախորդ նորություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկությունը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չենք նկատել։


ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից են պատասխանել «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում:


Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:


 

Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան