22.04.2025
Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը
prev Նախորդ նորություն

Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն. ի՞նչ է պահանջում

ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն: NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է. Իմ խնդրանքով իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»:


Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, իր հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին, ով էլ ՔՊ նիստում հրպարակել է որոշ տվյալներ:


Նշենք, որ 2 օր առաջ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:


ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։


 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան