18.01.2025
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 270 ընտանիքի տրվել է հավաստագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։


Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։


Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝


• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• չունեն սեփականություն,
• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու:


 

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ
Հաջորդ նորություն next