18.01.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված 270 ընտանիքի տրվել է հավաստագիր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը և Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:


Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարևորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:


Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:


Հայաստան այցի շրջանակում հյուրերը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների, աշխատակազմի վարչությունների և ՀԿ ներկայացուցիչների հետ:


Նախատեսվում է, որ այցի ընթացքում պատվիրակության անդամներն ԱԺ աշխատակազմին տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն կցուցաբերեն օրենսդրական և բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության բարձրացման հարցում:

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարի հետ
Հաջորդ նորություն next