10.02.2025
Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը
prev Նախորդ նորություն

«Վերին Լարս» անցակետում շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված

«Վերին Լարս» անցակետում շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։


Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4,654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1359-ը հայկական են։


Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։


 

Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն
Հաջորդ նորություն next