18.01.2025
Լուսանկարը` panorama.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կրկնապատկում է քոլեջների դասախոսների աշխատավարձը

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 5-ին հաստատել է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վարձատրության նոր համակարգ, որը նախատեսում է հիմնական դրույքաչափերի էական բարձրացում և հավելավճարների ներդրում մասնագիտական ձեռքբերումների համար։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


Նոր համակարգով հիմնական դրույքաչափը կկազմի 200 հազար դրամ, իսկ ատեստավորման ժամանակ բարձր արդյունքներ ցուցաբերած դասախոսները կկարողանան ստանալ 30-ից 50% հավելավճարներ։ Այս տարի արդեն 361 քոլեջի աշխատակից անցել է վերապատրաստում չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մարզերում քոլեջների համակարգի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով տեղական աշխատաշուկաների առանձնահատկությունները։ Նրա խոսքով, սա կօգնի կանխել բնակչության արտահոսքը մարզերից՝ երիտասարդությանը հնարավորություն տալով մասնագիտական կրթություն ստանալ և աշխատանք գտնել իրենց բնակության վայրում։

Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Հաջորդ նորություն next