4.12.2024
Նիդերլանդները ՀՀ համար կարևոր գործընկեր է ԵՄ հետ փոխգործակցության առաջմղման հարցում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ-Թովայան (նստավայրը՝ Մոսկվա):


Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:


Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թույլ տվեք նաև փոխանցել Նորին Մեծություն Օմանի սուլթան Հայթամի ողջույններն ու լավագույն մաղթանքներն անձամբ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջմղման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:


Կարևորվել է երկու երկրների փոխգործակցային ներուժի իրականացման նպատակով քայլերի ձեռնարկումը:


Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության և փոխայցելությունների առանձնահատուկ դերը երկրների հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործում: