4.06.2025
Շրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
prev Նախորդ նորություն

Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո

Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի իրադարձություններին:


 ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել.


«Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքը Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։


Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտական կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք իրենց առավելագունն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։


Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն և պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։


Հաջորդող օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։


 

Այս ձմռանը «Ձյունե թագուհին» կբացի հրաշքի դռները
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով