3.04.2026
Ընդդիմադիր պատգամավորները դատի են տվել Կառավարությանն ու ԱԳՆ-ին
prev Նախորդ նորություն

Շրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:

Գոհար Գասպարյանը (1924-2007 թթ.) օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր, ում կոչում էին «Հայաստանի սոխակ», և նրա արվեստը դարձել է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, իսկ դարձերեսին՝ երգչուհու դիմապատկերը՝ վարդերի և սոխակի պատկերներով։

Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում:

Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար