26.07.2025
Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիր պատգամավորները դատի են տվել Կառավարությանն ու ԱԳՆ-ին

"Հայաստան" խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։


"Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։

Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում",- ասված է հայտարարության մեջ։


 


 

Շրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին