23.04.2025
Համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կսահմանափակվի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 2 մլրդ դրամ կուղղի մարզային համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը

Հայաստանի կառավարությունը 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ կհատկացնի համայնքների ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:


Ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ կերպ.



  • Արարատի մարզ - 7 ծրագիր

  • Շիրակի մարզ - 7 ծրագիր

  • Լոռու մարզ - 4 ծրագիր

  • Վայոց ձորի մարզ - 4 ծրագիր

  • Արմավիրի մարզ - 3 ծրագիր

  • Սյունիքի մարզ - 2 ծրագիր

  • Արագածոտնի մարզ - 1 ծրագիր

  • Գեղարքունիքի մարզ - 1 ծրագիր


Նախարարի խոսքով, միջոցները կուղղվեն գազաֆիկացման աշխատանքներին, ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև փողոցների բարեկարգմանը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսված է 22 մլրդ դրամ։

Ձմեռը մոտենում է. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան