28.11.2024
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
prev Նախորդ նորություն

Համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կսահմանափակվի

Համայնքների ծառայողական ավտոմեքենաների քանակը կարգավորելու նպատակով կսահմանվեն հատուկ սահմանաչափեր։


Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը կկապվի այս նախաձեռնության հետ։


Վարչապետի խոսքով, այս քայլը նպատակ ունի կանխել անհամաչափությունները համայնքների ծառայողական տրանսպորտի օգտագործման հարցում։


Հարկ է նշել, որ նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում Փաշինյանն արդեն իսկ բարձրաձայնել էր ծառայողական մեքենաների թվի կրճատման անհրաժեշտության մասին։


Նա բացատրել է, որ ստիպված է «կացնային» մեթոդով լուծել այս խնդիրը, քանի որ պետական կառույցները պատշաճ կերպով չեն արձագանքել իր նախկին հանրային և ոչ հանրային հորդորներին։