23.04.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է միջազգային փորձագետների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել
prev Նախորդ նորություն

Արթուր Պողոսյանն ու Էդուարդ Հակոբյանը նշանակվեցին ՔԿ և ՊԵԿ նախագահներ

Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց երկու կարևոր պաշտոնի նշանակում։ Քննչական կոմիտեի նախագահ դարձավ Արթուր Պողոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Նախկինում նա ղեկավարել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտը։


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում հաստատվեց Էդուարդ Հակոբյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից աշխատում էր որպես ֆինանսների փոխնախարար։ Հակոբյանը 2013 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների նախարարությունում։


Նշենք, որ այս նշանակումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով հրաժարական ներկայացրած Արգիշտի Քյարամյանի և Ռուստամ Բադասյանի փոխարեն, ովքեր համապատասխանաբար ղեկավարում էին ՔԿ-ն և ՊԵԿ-ը։ Այդ օրը պաշտոնից հեռացել էր նաև ևս չորս պաշտոնյա։

Ֆոտո`  ID bank-ի պաշտոնական էջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան