23.11.2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
prev Նախորդ նորություն

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2023թ․ ֆինանսական աղբյուրների, ծախսերի, գույքի մասին հաշվետվությունը։


«Ազդարար» էլեկտրոնային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԿԿՀ-ն արձանագրել է այս փաստը և կուսակցության պաշտոնատար անձ Վարդան Օսկանյանի նկատմամբ ԿԿՀ որոշմամբ կիրառվել է վարչական տույժ 50 հազար դրամի չափով։


Նախկին նախարարին ԿԿՀ-ն նաև նախազգուշացրել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ՝ խախտումը 30-օրյա ժամկետում չվերացնելու պարագայում։


Նշենք, որ նախկին նախարարը ԿԿՀ չէր ներկայացրել նաև կուսակցության 2022 թվականի հաշվետվությունը, ԿԿՀ-ն էլ վերջինիս նկատմամբ նորից կիրառել էր վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։