20.11.2024
Լենա Նազարյանը ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
prev Նախորդ նորություն

«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքել է 7 գործերի անհետանալու վերաբերյալ լուրը

«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը անդրադարձել է թանգարանից կտավների անհետացման վերաբերյալ լուրին:

««Երվանդ Քոչարի թանգարան»-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 7 ստեղծագործություն։


Հիմնադրամից նաև նշել են, որ այդ մասին ահազանգվել է Կառավարությանը, իսկ գործը Քննչական կոմիտեում:

Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
Հաջորդ նորություն next