20.11.2024
Կարևորում եմ Հայաստանի և Մոնակոյի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վերջին դեպքը չէ. Պիպոյանը՝ մանկապարտեզներին վտանգավոր մատակարարումների մասին

Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է քաղաքապետարանի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։ Սա առաջին դեպքը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:


"Առանց վերահսկողության մեթոդաբանության մշտապես էլ եղել և լինելու են նման դեպքերը։ Ամեն անգամ կհայտարարեն, որ հայտնաբերել են, ամեն անգամ բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, մինչդեռ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ։

Ինչպե՞ս է պետք կանխարգելել, ո՞ր օղակների փոխգործակցությամբ, հանրային վերահսկողության ի՞նչ գործիքակազմեր է պետք ներդնել, այս ամենը վիդեո տարբերակով մանրամասն կներկայացնեմ վաղը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ առաջարկությունը ներկայացրել եմ դեռևս հեռավոր 2016 թվականին, որը բազմիցս շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ոչ մի առարկություն չի եղել, բայց մեթոդը մինչ օրս ներդրված չէ",- գրել է Պիպոյանը։


 

Ավիահաղորդակցություն Աթենքի և Երևանի միջև. մեկնարկել է ուղիղ չվերթ
Հաջորդ նորություն next