22.11.2024
Հայաստանն ու Իրաքը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն
prev Նախորդ նորություն

"Հերթական քցոցին է". Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական կեղծարարության մասին.


"Ուրեմն, հերթական քցոցին ա։ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում։ Էս դեպքում մեքենա։Մենակ թե տակը քոմենթ գրես։ Դե հետո էլ հետդ կապնվում են, քարտի տվյալները վերցնում ու թալանում։

Երեկ երկու հազարից քիչ մեկնաբանություն էր, այսօր 3 հազարը հատեց։

Ես սրա մասին մի 8 տարի է գրում եմ, արդեն թութակ եմ ինձ ընկալում։ Բայց նույն բանը շարունակվում է։

Ու խնդիրը նաեւ սոցիալական է։ Շատերի դեպքում չես էլ կարող ասել, որ մի անգամ կվառվի, կյանքը կսովորեցնի։ Մարդիկ աղքատ են, գումար էլ չունեն քարտի վրա։ Ու սենց հ մասնակցում են էս նվեր ստանալուն ու չեն ջոգում, որ մի բան էն չի"- գրել է Մարտիրոսյանը։