23.04.2025
prev Նախորդ նորություն

Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես կգա «Լուռ գիշերներում» խորագրով համերգով

Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես կգա «Լուռ գիշերներում» խորագրով համերգով։ Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 20:00-ին՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում։


Երեկոյին կհնչեն ռուս կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ արիաներ հայտնի օպերաներից և ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։


Ծրագրում՝ Ն. Ռիմսկի-Կորսակով, Մ. Մուսորգսկի, Պ․ Չայկովսկի, Ս․ Ռախմանինով, Ս. Պրոկոֆև։


Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։

ՌԴ-ում ՀՀ և Ուզբեկստանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան