22.11.2024
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է SIPRI-ի տնօրենի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրաքը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ:


Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության, զարգացման եւ ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ եւ փորձով կնպաստի երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը:


Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, եւ հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առեւտրաշրջանառության ոլորտում:


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: