22.04.2025
Կհրապարակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Բաքվի նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է SIPRI-ի տնօրենի հետ

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տնօրեն Դեն Սմիթի հետ:


ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, ներկայացնելով Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը:


Հայաստանի՝ կայուն խաղաղությանը միտված նախաձեռնութունները ներկայացնելուն զուգահեռ, Դավիթ Կարապետյանը կարևորել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության դինամիկայի վերաբերյալ հետազոտությունների իրականացման և լարվածության աճին դիմակայելու ռազմավարությունների մշակման համատեքստում:


 

Հայաստանն ու Իրաքը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան