22.11.2024
Կենտրոն վարչական շրջանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար
prev Նախորդ նորություն

Կհրապարակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Բաքվի նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը

Այսօր՝ նոյեմբերի 12-ին ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:


Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հիշեցնում են, որ՝

2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ.

2023թ. ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է Դատարանի իրավազորության վերաբերյալ իր նախնական առարկությունները, ինչի արդյունքում Դատարանի կանոնների համաձայն գործի ըստ էության քննությունը կասեցվել է մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի վճռի կայացումը.

2023թ. օգոստոսի 21-ին՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետում, Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը.

2024թ. ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը: