27.07.2025
Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում. կան ձերբակալվածներ
prev Նախորդ նորություն

Կենտրոն վարչական շրջանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:


Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:


Թե ինչի համար են կասկածվում նրանք՝ Օհանջանյանը չի նշում, հավելում՝ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:


Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել:

Կհրապարակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Բաքվի նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին