22.11.2024
Երևանի հանրային շենքերի էներգաարդյունավետության համար Հայաստանը կստանա 38 միլիոն եվրո
prev Նախորդ նորություն

ԼՂ ուսուցիչների աջակցության ծրագիրը ընդլայնվել է՝ ներառելով 2020 թվականի տեղահանվածներին

Լուսանկարը` hy.armradio.am
Լուսանկարը` hy.armradio.am

Կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում որոշում է կայացրել ընդլայնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ ներառելով նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված մանկավարժներին։


Սկզբնապես ծրագիրը նախատեսված էր միայն 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո տարածաշրջանը հարկադրաբար լքած ուսուցիչների համար։ Սակայն ծրագրի մեկնարկից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստացել 2020 թվականի սեպտեմբերից հետո տեղափոխված մանկավարժներից՝ խնդրելով ներառել իրենց ծրագրում՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակի նմանությունը վերջերս տեղահանված անձանց հետ։


Կատարված փոփոխությունների շնորհիվ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կստանան համալրել առկա թափուր հաստիքները աջակցության ծրագրի շրջանակներում։


VERELQ-ը հիշեցնում է, սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ԶՈւ-ն սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանությունները ընդունեցին Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կրակի դադարեցման առաջարկը։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր ստորագրեց, որով բոլոր պետական հաստատությունները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։


Արցախի բնակիչները զանգվածաբար հարկադրված լքեցին հանրապետության տարածքը և տեղափոխվեցին Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի։