22.11.2024
Լուսանկարը` Facebook / ՀՀ Կոտայքի մարզպետարան
prev Նախորդ նորություն

Երևանի հանրային շենքերի էներգաարդյունավետության համար Հայաստանը կստանա 38 միլիոն եվրո

Կառավարությունն իր նոյեմբերի 7-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին։ 38 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը միտված է մայրաքաղաքի հանրային շենքերում էներգիայի սպառման էական կրճատմանը։


Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է մի քանի աղբյուրներից․ ԵՆԲ-ն կտրամադրի 25 միլիոն եվրո վարկ, Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիրը՝ 10,1 միլիոն եվրո դրամաշնորհ։ Լրացուցիչ, նույն հիմնադրամից կտրամադրվի 650 հազար եվրո տեխնիկական աջակցություն և 250 հազար եվրո այլ ծախսերի համար։ Երևանի քաղաքապետարանը կներդնի 2 միլիոն եվրո սեփական միջոցներ։


Ծրագիրը կընդգրկի 38 հանրային շենք, այդ թվում՝ 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ, որտեղ նախատեսվում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և վերականգնվող էներգիայի օգտագործման միջոցով կրճատել էներգիայի սպառումը 65%-ով։