23.11.2024
Յակով Քեդմի. Պորոշենկոն քաղաքական դիակ է
prev Նախորդ նորություն

Արաբագետ. Մերձավոր Արևելքում Թրամփի որոշումները կախված են մի շարք գործոններից

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումից առաջ Մերձավոր Արևելքի վաշինգտոնյան ինստիտուտը զեկույց է հրապարակել, որտեղ Թրամփի վարչակազմին է ներկայացվել արաբա–իսրայելական կարգավորման ծրագիրը։

Փաստաթղթում նշված է, որ Թրամփի վարչակազմի առջև կանգնած են մի շարք խնդիրներ Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Լիբիայում, որտեղ պետական համակարգը վտանգված է, այդ իսկ պատճառով արաբա–իսրայելական խնդիրն առաջնային չի տարածաշրջանի համար։

Արաբական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատակից Բորիս Դոլգովը հայտարարել է, որ ինստիտուտի զեկույցը կրում է խորհրդատվական բնույթ։ Նա նշել է, որ Թրամփի որոշումները կախված են լինելու Իսրայելում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև ամերիկյան նախագահի անձնական դրդապատճառներից։

Ըստ նրա, առկա են մի շարք խնդիրներ արաբական և հրեական աշխարհների միջև։

Նրա խոսքով, պաղեստինյան ազգային շարժման մեջ չկա միասնականություն`առկա է ՀԱՄԱՍ շարժոըմը, որը լեգիտիմ իշխանություն ունի Գազայի հատվածում, ինչպես նաև Ֆաթհը, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափը։ Սակայն նրանց մեջ առկա է հակամարտություն։
Բացի այդ, լուրջ խնդիր է նաև փախստականների հարցը։

«Այս պահին պաղեստինյան փախստականների թիվը հասնում է հինգ միլիոնի։ Նրանց մեծամասնությունը 1948թ.–ին Պաղեստինից փախածների սերունդներն են»,–նշել է Դոլգովը` հավելելով, որ 8,2 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելի համար այդքան փախստականների վերադարձը խնդրահարույց է։