26.07.2025
Լուսանկարը` www.aliqru.com
prev Նախորդ նորություն

Հաագայի դատարանի նախկին ղեկավարը հանդիպել է ՍԴ դատավորների հետ

Միջազգային քրեական դատարանի (Հաագա, Նիդերլանդներ) պաշտոնաթող դատավոր, ՄՔԴ երրորդ նախագահ (2015-2018 թվականներին) և ՄՔԴ Կանոնադրության անդամ պետությունների վեհաժողովի նախկին նախագահ (2021-2023 թվականներին) Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդիին (Արգենտինայից ընտրված ՄՔԴ դատավոր) Սահմանադրական դատարանում հյուրընկալել են դատարանի փոխնախագահ, դատավոր Վահե Գրիգորյանը և դատավոր Դավիթ Խաչատուրյանը։ 


Ինչպես հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից, ողջունելով հյուրին՝ փոխնախագահ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում առկա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կատարման առնչությամբ սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ:

Ներկայացվել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մանրամասները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին