23.11.2024
Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը. ԱԳՆ

Լուսանկարը` www.aliqru.com
Լուսանկարը` www.aliqru.com

Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը. հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման և մանդատի ընդարձակման հարց քննարկվում է ԵՄ գործընկերների հետ։


«ԵՄ դիտորդական առաքելության ներկայիս մանդատը կավարտվի 2025թ. սկզբին, և Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը և հետագա գործունեությունը` դրական գնահատելով ԵՄ դիտորդական առաքելության գրեթե երկամյա գործունեությունը»,- նշված է հարցման պատասխանում։


Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն սկսեց ԵՄ դիտորդական առաքելությունը։


ԵՄ քաղաքացիական դիտորդ-փորձագետներից բաղկացած հայաստանյան առաքելությունը իրականացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն՝ մարտական դիրքերի և հրադադարի վերաբերյալ զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով։