Նախագահը ստորագրել է, բայց պահանջներ կան. Սրբազան շարժումը կգնա նախագահական
"Սրբազան շարժումը", այդուհանդերձ, բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ այսօր կիրականացնի:
Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
"Սիրելի՛ հայրենակիցներ, պարզվում է վախկոտությունը ծնում է երևակայություն, որը սահմաններ չի ճանաչում։ Վահագն Խաչատուրյանը, որը նույնիսկ ի զարմանս յուր, հայտնվել է ՀՀ նախագահի պաշտոնին, հանուն այդ պատահականության որոշեց օրենքը խախտելու գնով կործանման տանել բոլորիս ապագան, միայն թե հնարավորինս երկարացնի իր պաշտոնավարումն ու իր սովորության համաձայն, հնարավորինս հաճախ շնորհակալություն հայտնի Նիկոլ Փաշինյանին։
Պարզվում է, որ այդ մարդն այսօր ստորագրել է Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը, բայց երեկվա ամսաթվով։
Հետևաբար չենք մոռանում ու այսօր ժամը 16։00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։
Վահագն Խաչատուրյանը չօգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից ու հայրենիք և պատիվ ունենալու փոխարեն գերադասեց լինել Նիկոլի ծառան։
Դա իր ընտրությունն է, իսկ մեր պարտականությունն է այսօր, վաղն ու ամեն օր հիշեցնել իրեն իր պատվազուրկ կարգավիճակի մասին":