23.11.2024
Համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Ռուբեն Հակոբյանին ԱԺ շենքից դուրս բերելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որից հետո ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս էր բերվել ԱԺ շենքից. ·


“Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- գրել է խոսնակը։

Հիշեցնենք, ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ժամանակ, Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր՝ «Էդ «մարմնավաճառը» Կարենի վրա չի թքել, այլ պետության ու իր թիմակիցների դեմքին» ակնարկելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը: