8.06.2025
Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Սանոսյան
prev Նախորդ նորություն

Մակունցը և Քելին քննարկել են Կանզասի նահանգապետի՝ Երևան այցին վերաբերող հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին:


 

ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին