10.11.2024
«Դոմուսում» հրդեհը մարված է. տուժածներ չկան. Ցուցուլյանը մանրամասներ ներկայացրեց
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Լուսանկարը՝ gov.am
Լուսանկարը՝ gov.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:


Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով ձևավորված կառուցողական համագործակցության համար:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են մասնավորապես՝ մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին:


 

Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը
Հաջորդ նորություն next