24.11.2024
Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, կարճ ժամանակում կհասնենք վարչախմբի իշխանազրկմանը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը՝ բավարարելով ՀՀ ԱՆ միջնորդությունը։ Գործի քննությանը մասնակցող ԲԴԽ 9 անդամները կողմ են քվեարկել։


Հիշեցնենք, որ ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։


Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ ի սկզբանե խնդիր էր դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։


Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները Վահե Միսակյանին չներեցին Սերժ Սարգսյանի արդարացումը։ Ինչ վերաբերում է սույն կարգապահական վարույթին, ապա դատավորը ընդգծել է, որ իրենից կախված ամեն բան արել է, մոտիվացիա, միտում չի ունեցել ձգձգելու, ինքն առնվազն իր հետ ազնիվ է, կան գործեր, որոնք երկար են քննվում, փորձում է հնարավորինս պահել այդ բալանսը, կան նույնիսկ գործեր, որոնք այլ դատավորներից են փոխանցվել․ «Ես իրավիճակին համարժեք եմ արձանագնքել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նիստերը չհետաձգվեն։ Նիստերը հետաձգվել են օբյեկտիվ անհրաժեշտությամբ»։