24.11.2024
Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված հարատև խաղաղության հաստատման. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ծաղկեպսակներ են դրել «Հաղթանակ» զբոսայգի հուշահամալիրում

Լուսանկարը՝ © Sputnik
Լուսանկարը՝ © Sputnik

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան է ժամանել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։


ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի հաղթանակի այգի և ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: 


Նշենք, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան է ժամանել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։


Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ, Կրասնովն այցելել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան ու ծանոթացել է ցուցադրությանը: Նրան ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցող հայկական դիվիզիաների պատմությունը, ցուցադրել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, ծովակալ Հովհաննես Իսակովի և մարշալ Համազասպ Բաբաջանյանի անձնական իրերը:


Ու չնայած ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի շուտ հեռացավ Հաղթանակի զբոսայգուց, որպեսզի դիմավորի մյուս հյուրերին, Սերգեյ Կրասնովը որոշեց մի փոքր ավելի երկար մնալ թանգարանում, որպեսզի ավելի լավ ծանոթանա ցուցադրությանը:


Կրասնովը Երևանում մի շարք հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ և համատեղ լուծումներ մշակել աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: