Երևանը չի տեսնում Բաքվի մոտ խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամք. ԱԳՆ
Երևանը չի տեսնում Բաքվի մոտ խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամք: Այս մասին Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
"Հայկական կողմը մշտապես կառուցողական է եղել բանակցություններում։ Ներկա իրավիճակում կա լավ և վատ լուր․ լավ լուրն այն է, որ հայկական կողմը կարողացել է հաջողություններ գրանցել ադրբեջանական կողմի հետ, օրինակ՝ ստորագրվել է առաջին, երբևէ օրինական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։ Վատ լուրն այն է, որ հիմա մի իրավիճակ է, երբ կա գրեթե ամբողջությամբ համաձայնեցված համաձայնագրի նախագիծ, բայց այն չի ստորագրվում, ադրբեջանական կողմը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ինչ-որ պատճառներով, նրանք ամեն անգամ նոր նախապայմաններով են հանդես գալիս, մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը»,- նշել է Միրզոյանը։
Խոսելով Բաքվի այն հայտարարությունների մասին, թե փաստաթղթի ոչ բոլոր կետերն են համաձայնեցված՝ Միրզոյանը նշել է, որ աշխարհում չկա երկու երկրների միջև ստորագրված մի համաձայնագիր, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր բաղադրիչները։ Ապա կրկնել.
«Մենք կարող ենք այս շատ լուրջ փաստաթուղթը ստորագրել և շարունակել բանակցել մնացյալ հարցերի շուրջ: Հույս ունենք նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը կարող է նպաստել խաղաղության գործընթացին»։