30.09.2024
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են
prev Նախորդ նորություն

Դեսպանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից

Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։


Նրա խոսքով, բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ 


"Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով",- ասել է դեսպանը:


Հարցին՝ արդյոք կա՞ն տարհանման ծրագրեր, դեսպանը նշել է, որ Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։


"Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն", -շեշտել է նա։


 

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին