23.04.2025
Հայաստանն ու Իրանը կնքել են առևտրի ոլորտին վերաբերող փոխըմբռնման հուշագիր
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:


Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ:


Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ հատուկ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգին, այդ թվում՝ ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։


Նախարարի տեղակալն անդրադարձել է տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:


Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Դեսպանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան