Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու մեջ. նախաձեռնվել է քրվարույթ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ 2022թ. մարտի 7-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Տիգրան Արզաքանցյանը իր ներկայացուցչի միջոցով հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն գույքային վնաս է պատճառել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ հաղորդման 2022թ. մարտի 7-ին Տ.Արզաքանցյանը Կենտրոնական բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ 2009-2012թթ. Ս.Նասիբյանի կողմից տրված փոխառության գումարների և այն վերադարձնելու շուրջ ձևավորված վստահության հիման վրա, 2013թ. ապրիլի 16-ին իր և Ս.Նասիբյանի միջև կնքվել է 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր, որի դիմաց գրավադրվել է 15 մլն 600 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ակցիաներ, այն ինչ այդ փոխառության գումար չտրամադրելու պայմաններում 2013թ. հոկտեմբերին դիմել է արբիտրաժային դատարան՝ խաբեությամբ կեղծ տվյալներ տրամադրելով, 2013թ. հոկտեմբերի 10-ին ստացել է դատարանի վճիռ, որի հիման վրա խաբությամբ 2014թ. իր անվամբ գրանցել է գրավի առարկա հանդիսացող ընկերության ակցիաների 20 տոկոսը, իսկ 2021թ. դեկտեմբերի 30-ին դիմել է Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարան 2013թ. ապրիլի 13-ին պայմանագրի հիման վրա հափշտակելով 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար գոյություն չունեցող պարտքի տույժ-տուգանքներ և փորձում է դատարանի միջոցով խաբեությամբ հափշտակել 2 մլն 552 հազար ԱՄՆ դոլար՝ այդ կերպ Տ.Արզաքանցյանը Ս.Նասիբյանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: