24.11.2024
ԱՄՆ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան

Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է անձամբ հարևան երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Х սոցցանցի իր միկրոբլոգում գրառում կատարելով։


Նա, մասնավորապես, գրել է, որ մինչ ինքը ԱԳ նախարարի հետ հանդիպում են տարածաշրջանի եւ աշխարհի պաշտոնական անձանց հետ Նյու Յորքում, էկոնոմիկայի նախարարը բանակցություններ է վարում Ուզբեկստանում ասիական երկրների ներկայացուցիչների հետ, իսկ առաջիկա օրերին իր առաջին տեղակալը կայցելի Պակիստան եւ Հայաստան։ 


«Հուսով ենք, որ այդ խորհուրդները կօգնեն մարդկանց ավելի լավ ապրել։ 14-րդ կառավարությունը ձգտում է քաղաքական եւ տնտեսական դիվանագիտության աշխարհի հետ՝ արեւմուտքից մինչեւ արեւելք, Նյու Յորքից մինչեւ Սամարղանդ։ Մենք կփոխգործակցենք Արեւելքի եւ Արեւմուտքի հետ ազգային շահերի հիման վրա, ինչպես եւ խոստացել ենք»,- գրել է Իրանի նախագահը։