24.11.2024
Լուսանկարը` Սիրվարդ Գևորգյանի Ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

Կառավարությունը միլիոններ է հատկացնում մարզերի հրատապ ծրագրերի համար

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

Հայաստանի կառավարությունը սեպետեմբերի 26-ի նիստում որոշում է կայացրել շուրջ 318,8 միլիον դրամ հատկացնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում անհետաձգելի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար:


Միջոցները կուղղվեն ծրագրերի լայն շրջանակի, ներառյալ Ալավերդիում հենապատերի, մայթերի և երթևեկելի մասի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, տարբեր բնակավայրերում բակերի բարեկարգում և փողոցների ասֆալտապատում, ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում, ինչպես նաև շենքերի հիմքերի ամրացում:


Տավուշի մարզում միջոցները կուղղվեն Խաշթառակում ժամանակավոր կամրջի կառուցմանը, Դիլիջանում հենապատի վերականգնմանը, մի քանի գյուղերում խմելու ջրի և ոռոգման համակարգերի նախագծերի մշակմանը: Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ճանապարհների հենապատերի վերականգնում և կամրջի վերանորոգում:


Սյունիքի մարզում ֆինանսավորում կստանա Սիսիանի մարզադպրոցի գազամատակարարման ծրագիրը: Այս որոշումը նպատակաուղղված է Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների և կյանքի որակի բարելավմանը: