24.11.2024
Ընդլայնվելու են ՀՀ-ում փախստական երեխաների սոցիալական և պաշտպանության ծառայությունները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նշանակել է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նոր անդամ

Լուսանկարը` Սիրվարդ Գևորգյանի Ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Սիրվարդ Գևորգյանի Ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերի 26-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Սիրվարդ Գևորգյանին՝ վերջերս նշանակված արդարադատության փոխնախարարին, նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախկինում այս հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:


Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի Արդարադատության նախարարությունը: