24.11.2024
Հայաստանի և Սլովակիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպանը Կապանում էր. ի՞նչ հարցեր են քննարկվել

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, մասնավորապես երիտասարդության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումներին, այդ համատեքստում կարևորվել երիտասարդների ակտիվ մասնակցությունը և հետագա համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունները։