3.04.2026
ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին կարող է հասնել ռեկորդային 16 մլրդ դոլարի
prev Նախորդ նորություն

ՌԴ փոխվարչապետը Հայաստան այցի ընթացքում քննարկել է հաղորդակցությունների ապաշրջափակումը

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այցելել է Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններ և մեկնաբանել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:


Նա ընդգծել է, որ ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերին երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:


Օվերչուկն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների թեմային՝ նշելով տարբերությունը մեդիա ֆոնի և իրական իրավիճակի միջև: Նրա խոսքերով, չնայած բացասական տեղեկատվական ֆոնին, երկրների միջև իրական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչը հաստատվում է ապրանքաշրջանառության աճով և համատեղ ծրագրերով:


Փոխվարչապետը կոչ է արել տարբերակել իրական իրադարձությունները և տեղեկատվական օրակարգը, որը, նրա կարծիքով, հաճախ չի համապատասխանում իրականությանը:


Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Ռուսաստանը կայուն կերպով պահպանում է առաջատար դիրքը Հայաստանի հետ առևտրի ծավալներով: 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է ավելի քան 9 միլիարդ դոլար: Ընդ որում, Ռուսաստան արտահանումը նվազել է 22,4%-ով՝ անցյալ տարվա 2,1 միլիարդ դոլարից մինչև 1,6 միլիարդ դոլար 2024 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումն աճել է 4,4 անգամ՝ հասնելով մոտ 7,5 միլիարդ դոլարի:


Հաշվետու ժամանակաշրջանում աճել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռն արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ անցյալ տարվա 36%-ից հասնելով 44,4%-ի:

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար