11.10.2024
Բուժաշխատողները կմասնակցեն պարտադիր դասընթացների
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ-ի առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում: Ընդգծվել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակում:


Զրուցակիցները երկուստեք արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:


ԱԳՆ-ում Եվրոպայի խորհրդի պատվիրակության քննարկումները շարունակվել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների պատասխանատուների հետ:


 


 

News.am
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները