10.10.2024
Լուսանկարը՝ armtimes.com
prev Նախորդ նորություն

Բուժաշխատողները կմասնակցեն պարտադիր դասընթացների

Բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սեպտեմբերի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:


««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության կողմից: Հիմնական զեկուցողի խոսքով պարտադիր դասընթաց են համարվելու արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները: Կառավարությանը կախված կոնկրետ ժամանակահատվածից եւ իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ: Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:


Բացի այդ, բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առցանց մասնակցելու արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնց մասնակցության վճարը Կառավարության կողմից սահմանված կարգով եւ դեպքերում կփոխհատուցվի:


Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ առցանց դասընթացին մասնակցելն արդյունավետության պակաս ունի եւ հաճախ մասնակիցներն ուղղակիորեն միացնում են համակարգիչը եւ անցնում իրենց առօրյա գործերին:


Առողջապահության փոխնախարարի խոսքով միջազգային կազմակերպությունները դասընթացի մասնակցության վկայական տալիս են միայն ավարտական թեստերը ճիշտ լրացնելու դեպքում:


Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները