11.10.2024
Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը կվերանա
prev Նախորդ նորություն

Կբարելավվեն դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների հնարավորությունները

Լուսանկարը՝ armtimes.com
Լուսանկարը՝ armtimes.com

ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները:


Հարակից զեկույցում Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ վարձատրվող աշխատանքի թույլտվություն տալու է տվյալ երկրի ԱԳՆ-ն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմն ընդունող երկրում լինելու են հավատարմագրված: Նա նշել է նաեւ, որ աշխատանքի ընդունվող անձը ենթարկվելու է աշխատանքի ընդունող պետության ազգային օրենսդրությանը:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող փաստաթղթին:


 

Բուժաշխատողները կմասնակցեն պարտադիր դասընթացների
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները