10.10.2024
Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն. Hetq
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 3-ին Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԱԳ նախարարությունում:


Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և ՀՀ պետական գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ներկայացրել են ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները, դրանց նպատակները և առկա խնդիրները:


Քննարկումների ընթացքում դիտարկվել են համագործակցության հեռանկարները և Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի կողմից աջակցության հնարավորությունները՝ միտված պետական կառավարման մարմինների ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման ոլորտում կարողությունների զարգացմանը:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության խորացման նպատակով:

Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը կվերանա
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները