Արցախցիների իրավունքների վերականգնումը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է
Սեպտեմբերի 2-ն այս տարի ավելի շատ խորհելու, վերլուծելու, սառը դատողությամբ դիտարկելու խորհրդանշական օր է` հասկանալու, թե ինչպե՞ս և ո՞ւր պետք է շարժվել:
Ճանապարհը շատ բարդ է լինելու, փշոտ, փորձություններով, լարվածությամբ, ճնշումներով, թշնամական միջամտությամբ, սակայն հայի ներկայությունը Արցախում և Հայաստանում պահպանելու ու անվտանգության և խաղաղության միակ ճանապարհը պայքարն է:
Արցախցիների իրավունքների վերականգնումն ու նրանց` արժանապատիվ պայմաններով Արցախ վերադարձը, նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է:
ՀԳ. Այսօր, առիթ ունեցանք մասնակցելու Արցախի Հանրապետության խորհրդարանի հատուկ նիստին, որն ի տարբերություն նախորդ` տոնական նիստերին, անցավ լրիվ այլ պայմաններում և առաջին անգամ, ցավոք, Հայաստանում:
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան